Արտաքին 3 տարի առաջ - 20:00 17-01-2023

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ Լավրովը և Բայրամովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության արագ և ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը։

«Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ ամբողջական ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ բարձր մակարդակի հայտարարության մեջ նշված պարամետրերի համաձայն»,- ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ ռուսական կողմը հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է բոլոր հարցերի շուրջ փոխադարձ ընդունելի որոշումների կայացման կարևորությունը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման առանցքային ուղիների շուրջ համապարփակ աշխատանքը վերսկսելու համար»։

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին