Ուղիղ եթեր
Ֆրանսիայի ԱԺ նախագահի տրված պատասխաններից չպետք է եզրահանգումներ անենք․ Հովիկ Աղազարյան
copy image url

Ֆրանսիայի ԱԺ նախագահի տրված պատասխաններից չպետք է եզրահանգումներ անենք․ Հովիկ Աղազարյան

Ներքին 2 տարի առաջ - 17:52 14-01-2023
Oragir.News-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

-Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեn երեկ հայտարարեց, որ Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը, և դա համապատասխանում է միջազգային իրավունքին։ Մինչդեռ, 2020 թ-ին Ֆրանսիայի Սենատի հայտնի որոշումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Սենատի կայացրած որոշումը պատմական է, և, որ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ։ Պարոն Աղազարյան, երեկվա հայտարարությունից հետո ձեր խմբակցությունում հիասթափություն կա՞ ֆրանսիական կողմից։

- Ես չեմ լսել ասուլիսը, սակայն եթե ամեն ինչ այնպես է ինչպես ասացիք , ապա բոլոր դեպքերում՝ սա այնքան նուրբ հարց է, որ ես կդժվարանամ այն մեկնաբանել, որովհետև և հարցի, և դրա պատասխանի մեջ առկա որոշակի նրբերանգից շատ բան է կախված։ Եթե հիմա հարցնեք՝ պարոն Աղազարյան, դուք ճանաչում եք Արցախի անկախությունը, միգուցե, ձեր լսարանի համար հանդուրժելի պատասխան տամ, բայց բոլոր դեպքերում այն պետք է ադեկվատ լինի այսօրվա իրողություններին։ Դրա համար էլ սենատի նախագահի պատասխանը մեկնաբանելը շատ դժվար է։ Գիտեք, աշխարհը ունի միջազգայնորեն ճանաչված 2 սկզբունք, մեկը տարածքային ամբողջականությունն է, մյուսը՝ ազգերի ինքնորոշումը։ Այսինքն, որևէ երկրի ղեկավար կարող է ասել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց, միաժամանակ, ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, հետևաբար տրված պատասխաններից չպետք է եզրահանգումներ անենք։ Այսօր Արցախի մեր հայրենակիցները իրենց անկախությունը պաշտպանելու ճանապարհին են։ Հիմա տարբեր երկրներ իրենց գնահատականները տալիս պետք է բավականին զգույշ լինեն, որպեսզի չխախտեն միջազգային ընդունված սկզբունքը։

- Պարոն Աղազարյան, այս իրավիճակում, երբ 34 օր Արցախի շրջափակման մեջ է, որոշ շրջանակներից կոչեր են հնչում գոնե այս անգամ ճանաչել Արցախի անկախությունը։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, գոնե հարցն օրակարգ բերելու հնարավորոթյունը, որովհետև օրինակ Քառօրյա պատերազմի ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունը, թե եթե պատերազմը երկարի՝ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, դրական արդյունքը տվել էր։

- Ես ձեզ ասեմ, որ այս պահին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության գերնպատական է, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը։ Ես չեմ բացառում, որ ասենք վաղը, մյուս օրը այնպիսի իրավիճակ լինի որ ճանաչենք, բայց այսօր երբ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, որ Հայաստանը իր հողների նկատմամբ տարածքային նկրտումներ ունի, ապա այս իրավիճակում, եթե մենք խոսենք Արցախի ճանաչման մասին, ապա լայն հնարավորություն կընձենք Ադրբեջանին և կազատենք ձեռքերը կապանքներից, որպեսզի վերջինը ռազմական գործողություններ սկսել Հայաստանի նկատմամբ, իսկ այդ դեպքում Թուրքիան նրա կողքին կկանգնի, նախ մենք կկարողնանք դիմակայել, երկրորդ՝ ճի՞շտ է դա արդյոք։ Որովհետև, ճանաչել-չճանաչելով շատ բան չի փոխվում, բացառությամբ այն, որ մենք ըստ էությա ն պատերազմ ենք հայտարարում Ադրբեջանին։

- Այդ դեպքում՝ դուք ինչպես եք տեսնում հարցի հանգուցալուծումը, որովհետև մենք տսնում ենք, որ Ադրբեջանը հետևողականորեն անտեսում է միջազգային հանրության բոլոր կոչերն ու հորդորները։

- Ո՞ւմ շրջափակումն է Ադրբեջանը շարունակում։

- Արցախի, իհարկե։

- Բայց Ադրբեջանն ասում էր, որ Արցախի հարցը լուծված է։

- Մենք նույնպե՞ս ընդունում ենք, որ լուծված է։

- Ոչ, բայց, եթե ասում էր Արցախի հարցը լուծված է ու հիմա էլ շրջափակել է, ուրեմն լուծված չէ այդ հարցը։ Ուրեմն նաև այդ քայլով հստակ ապացուցում է միջազգային հանրությանը, որ այդ հարցը լուծված չի։ Գոյություն ունի խիստ վտանգ, որ 21-րդ դարում կարող է տեղի ունենալ ցեղասպանություն, սա ցեղասպանության ակտ է։ Հիմա Հայաստանը փոքր երկիր է, կարող է չդիմակայել Ադրբեջանին և Թուրքիային, դա նշանակո՞ւմ է, որ աշխարհը պետք է աչքերը փակի ու տեսնի, թե ոնց է մի ժողովուրդ ցեղասպանվում՝ ոչ, իհարկե։

- Պարոն Աղազարյան, 34 օր է Արցախը աշխարհի աչքի առաջ շրջափակված է, աշխարհի աչքի առաջ Արցախում հումաիտար աղետ է, դեռ քան օր ձեր կարծիքով պիտի շարունակվի այդ շրջափակումը, դեռ քանի օր կարող է Արցախի դիմանալ։

- Ես չեմ կարող ասել, թե դեռ քանի օր կարող է Արցախը դիմանալ, դա ռազմական գաղտնիք է։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն