Ներքին 3 տարի առաջ - 14:37 14-01-2023

ՔՊ-ն փորձում է այսպես ասած՝ «մեծահոգություն» է ցուցաբերել և դա վաճառել հասարակության և ընդդիմության վրա․ Ագնեսա Խանոյան

Քաղաքացիական պայմանագիրը, փորձում է այսպես ասած՝ «մեծահոգություն» ցուցաբերել և դա ուզում է վաճառել հասարակության և ընդդիմության վրա։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագենսա Խամոյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարությանը, թե ՔՊ-ին այս անգամ ևս չի դիմելու Սահմանադրական դատարան՝ 22 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

«Խորհրդարանական ընդդիմության, մասնակվորապես «Հայաստան» խմբակցության անունից շատ հստակ ներկայացվել են և ԱԺ աշխատանքներին չմասնակցելու հիմնավորումները, և մասնակցելու հիմնավորումները, և մասնակցությունը ընդլայնելու, և գործնական մասով որոշակի փոփոխություններ իրականացնելու հիմնավորումերը։ Կարծում եմ, իշխանությունը չէ, որ առհասարակ որևէ գնահատական պետք է տա խորհրդարանական ընդդիմության գործունեությանը»։

Հիշեցնենք, որ այդ պատգամավորներն են՝ Իշխան Սաղաթելյանը, Աննա Գրիգորյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Արծվիկ Մինասյանը, Արգիշտի Գևորգյանը, Քրիստինե Վարդանյանը, Գեղամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թևանյանը, Աշոտ Սիմոնյանը, Արմեն Չարչյանը, Ասպրամ Կրպեյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Սարգսյանը, Արթուր Խաչատրյանը, Արեգնազ Մանուկյանը, Գեղամ Նազարյանը և Զեմֆիրա Միրզոևան: Նրանք բոլորը «Հայաստան» խմբակցության պատգամավորներ են:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան