Արտաքին 3 տարի առաջ - 17:15 12-01-2023

Կիևը պնդում է, որ Դոնբասը գրավելուց հետո ռուսական կողմը կփորձի գրավել Զապորոժիեն

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հայտարարել է, որ եթե ​​ռուսական զորքերին հաջողվի ամբողջությամբ վերահսկել Դոնեցկի շրջանը, ապա նրանց հաջորդ քայլը կլինի Զապորոժիեն գրավելու փորձը։

Գրոմովի խոսքով՝ Կիևն ակնկալում է, որ մոտ ապագայում ռուսական բանակը կակտիվացնի իր հարձակումները Դոնբասի շրջանի մի քանի բնակավայրերի ուղղությամբ, որոնք դեռևս գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ եթե այդ փորձերը հաջողվեն, ապա մարտերը դուրս կգան Դոնբասի սահմաններից դեպի Զապորոժիեի շրջանի ձախափնյա մաս։

Ուկրաինացի պաշտոնյան հաստատել է տեղեկությունները, որ այս պահին ամենակատաղի մարտերը տեղի են ունենում Դոնեցկի մարզի Բախմուտի և Սոլեդարի շրջաններում, որտեղ ռուսական զորքերը հրետանու և ավիացիայի աջակցությամբ փորձում են շրջապատել ուկրաինական ուժերին։ Նրա խոսքով՝ միայն այս շաբաթ ռազմաճակատի նշված հատվածում տեղի է ունեցել ավելի քան 350 բախում։

Գրոմովը հայտնել է նաև ռուսական բանակի թվաքանակը մինչև 1.5 միլիոն մարդու հասցնելու ծրագրերի մասին, ինչից առնվազն 20 նոր դիվիզիաներ կկազմվեն։ Նա հավելել է, որ ռուսներն Ուկրաինայում մտադիր են պատրաստվել երկար առճակատման և վերադառնալ լայնածավալ ռազմական գործողությունների։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան