Արտաքին 4 տարի առաջ - 21:01 24-02-2022

Զելենսկին պնդում է, որ ռուսական զորքը փորձել է գրավել Չեռնոբիլի ատոմակայանը

Ռուսական զորքերը փորձում են գրավել Չեռնոբիլի ԱԷԿ-ը։

«Սա պատերազմի հայտարարություն է ողջ Եվրոպային»,- թվիթերում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա նշել է, որ ուկրաինացի զինվորականներն իրենց կյանքն են զոհում, որպեսզի 1986 թվականի ողբերգությունը չկրկնվի։

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հաղորդել է, որ ռուս դիվերսանտները փորձել են ահաբեկչական գործողություն իրականացնել Չեռնոբիլի ատոմակայանում։

«Կան օպերատիվ տվյալներ, որ ՌԴ մի քանի ԴՀԽ-եր ցանկացել են ահաբեկչական գործողություն իրականացնել Չեռնոբիլի ատոմակայանում, որը հզոր բնապահպանական աղետ կառաջացնի: Սա էապես փոխում է Ուկրաինայում տեղի ունեցողի պատկերը... Ռուսաստանը ցանկանում է բնապահպանական բնույթի ավերածություններ պատճառել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան