Ներքին 3 տարի առաջ - 16:21 12-01-2023

Եթե ռուս խաղաղապահը չլիներ ստեղ, մենք չէինք լինի ստեղ ընդհանրապես․ Ռուբեն Վարդանյան 

Ռուս խաղաղապահների մանդատը շատ սահմանափակ է, շատ քիչ քանակով են այստեղ գտնվում։ Այս մասին այսօր Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ իրեն գոհացնո՞ւմ է ռուս խաղաղապահների գործունեությունը։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ոչ միայն գրավենք աշխարհի ուշադրությունը, այլև ավելացնենք ռուս խաղաղապահների քանակը,նաև զենքերը լրացնել և երկարաժամկետության հարցը լուծել, որովհետև անվտանգության հարցն ամենակարևոր հարցերից է արցախցիների համար։ Մենք անելու ենք ամեն ինչ, որ ռուս խաղաղապահը իրեն լավ զգա։ Վերջ տվեք այս իրավիճակում թիրախավորել ռուսներին, վերջացրեք։ Եթե ռուս խաղաղապահը չլիներ ստեղ, մենք չէինք լինի ստեղ ընդհանրապես։ Դրա համար էլի եմ ասում՝ ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահները այստեղ մնան երկարաժամկետ»,- ասաց պետնախարարը։

Պատասխանելով միջազգային լրատվամիջոցի հարցին՝ արդյո՞ք համաձայն է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՌԴ խաղաղապահները վերջին շրջանակներում իրենց պարտականությունները չեն կատարում, Վարդանյանը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել քաղաքական գործչի խոսքերը․ «Կառաջարկեմ, որ եթե այդպիսի կարծիք կա, գալ մեր կողքը կանգնել և մեր կողմից տեսնել, թե ռուս խաղաղապահներն ինչ մեծ դեր են խաղում՝ այսօրվա իրավիճակում։ Խոսքերն արժեքը կորցրել են։ Ռուս խաղաղապահների մոտ իսկապես ծանր իրավիճակ է, իհարկե մենք կուզեինք, հնարավորությունը կա, որ ռուս խաղաղապահների մանդատն ավելի մեծ ու երկարաժամկետ լինի, որ ավելի մեծ անձնակազմ լիներ ներգրավված։ Իրենք չլինեին, մենք ընդհանրապես այսօր ավելի դժվար վիճակում կլինեինք։ Դրսում ապրելով՝ գնահատելը շատ ավելի հեշտ է։ Մենք այստեղ տեսնում ենք իրենց ծանր վիճակում գտնվելու իրավիճակը։ Ամեն կերպ համագործակցում ենք, որ միասին գտնենք իրավիճակից դուրս գալու բանաձևը։ Դա միակ ճանապարհն է, որովհետև գնահատելով և ասելով, որ իրենք ինչ-որ վատ բան են անում, ոչ մի լավ բանի չենք հասնի, միայն կօգնենք Ադրբեջանին, որը երազում է, թե ռուս խաղաղապահները երբ են դուրս գալու, ինչը մենք չենք անելու, որովհետև ռուս խաղաղապահները պետք է այստեղ մնան, մնան՝ տասնյակ տարիներով, ապահովեն անվտանգությունն այս տարածաշրջանում»։


Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը