Մշակույթ Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 21:13 25-08-2022

Հայկոն եթե չլիներ, Top 10 ռաբիզը չէր լինի. Գրիշա Աղախանյան

Oragir.news-ի հետ զրույցում երգիչ Հայկոյի ընկերը, երգիչ, հաղորդավար Գրիշա Աղախանյանն ասաց, որ Հայկոյի հետ մոտ է եղել դեռևս 1988 թվականից, երբ միասին որոշել էին ստեղծել Top 10 նախագիծը, որը, ըստ Աղախանյանի, հաջողված նախագիծ էր։

«1988 թվից Հայկոյին գիտեմ, մենք մոտ ընկերներ ենք եղել, եթե նա չլիներ, Top 10 ռաբիզը չէր լինի։ Իր բարությունն ու համեստությունը մեր ասպարեզում ոչ ոք չունի։ Իր ամենասիրելի բառն էր «ախպերս», դե մնացած բառերը չեմ կարող ասել, եթերային չէ», -ծիծաղում է նա։

Աղախանյանի խոսքով՝ ցանկացած բան Հայկոյի հետ կապված՝ ինչ էլ լինի, պատրաստ է իրագործել։

Հիշեցնենք, որ այսօր Մարզահամերգային համալիրում տեղի է ունենում սիրված երգիչ Հայկոյին նվիրված համերգ՝ երգչի 49-րդ տարեդարձի կապակցությամբ։

Երգիչը մահացել էր 2021 թ․ սեպտեմբերի 29-ին։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ