Ներքին 3 տարի առաջ - 11:24 11-01-2023

Իշխանության բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու․ Տիգրան Աբրահամյան


Մինչ Փաշինյանը շարունակում է հայկական բանակի ստորացման, ոչնչացման արշավը՝ Հայաստանի և Արցախի տարածքային կորուստներն ու զիջումները բարդելով հայ զինծառայողի ուժի, կամքի ու հայրենասիրության վրա, Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ վերջին երկու տարում ավելի քան 2 անգամ կրկնապատկել է ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների անձնակազմը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև նշել է. «Ադրբեջանական բանակում հատուկ ջոկատայինների թվի աճը հիմնականում արձանագրվել է նոր ձևավորվող «կոմմանդո»-ների զորամասերի հաշվին, չնայած ըստ տեղեկությունների, ավելացվել է նաև բանակային կորպուսների, բանակի հատուկ նշանակության ուժերը, ռազմածովային, Ազգային անվտանգության, սահմանապահ զորքերի, ՆԳՆ հատուկջոկատայինների թիվը։

Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահը չի էլ թաքցնում գրոհային ուժերի թվի մեծացման իրական նպատակը, հայտարարելով, որ Հայաստանի իշխանությունն ունի մեկ տարի ժամանակ՝ բանակցություններով համաձայնության գալու, հակառակ դեպքում Ադրբեջանն իր առաջ դրած տարածքային հավակնությունները կլուծի ռազմական ճանապարհով։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական հատուկ նշանակության ուժերը, որոնք կազմված են տարբեր ուժային համակարգերի գրոհային ստորաբաժանումներից, առաջնային դեր են ունեցել և՛ 2014-2016 թվականներին Արցախի ու Հայաստանի սահմանագծերի դիվերսիոն մարտերի, այնպես էլ 2016-ի ու 2020-ի պատերազմական գործողությունների օրերին։

Մինչև 2016-ի ապրիլյան պատերազմը Ադրբեջանի հիմնական գրոհային բրիգադը Յաշմայի հատուկ նշանակության 052 բրիգադն էր, որ հայկական զինուժի հետ մարտերում՝ 2014-16, մեծ կորուստների հետևանքով դարձավ անմարտունակ, իսկ 2016-ի մարտական գործողություններից անմիջապես հետո վերակազմավորվեց, սակայն մինչև հիմա խելքի չի եկել։

Հայկական բանակի դեմ իշխանության բարոյական և ֆիզիկական բազմաթիվ արշավներից հետո հնարավորություն կա՞ բանակը խելքի բերելու և մարտական լուրջ առաջադրանք դնելու համար։
Սա այն հիմնական հարցադրումն է, որի մասին ամենաշատն է հարցեր հնչում։ Իմ պատասխանն է՝ այո՛, կա՛։

Այս ճանապարհի գլխավոր խոչընդոտը միանշանակ նիկոլական իշխանությունն է, որի օրոք ահռելի վնաս է հասցվել բանակին ու նրա հիմքերին և չնայած ժամանակը շատ սուղ է, սակայն այս իշխանության հեռացման պայմաններում վերականգնվելու, ոտքի կանգնելու հնարավորություն ունենք։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
11:38 ԱՄՆ-ն զենք է վաճառում ՆԱՏՕ-ին, այլ ոչ թե Ուկրաինային, և ես պատկերացում չունեմ, թե ուր են դրանք գնում. Թրամփ
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
11:16 Թրամփը սպառնում է առևտրային հարված հասցնել ԵՄ-ին
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
14:48 Դու իմ թագուհին ես. բրազիլացի ընտրյալի սիրո խոստովանությունը՝ Լիլիթ Բասյանին
11:27 ՀՀ-ն կարող է կորցնել պանրի արտահանումից ստացվող եկամուտների 80 %-ը
09:35 Մեր երկրում կառավարությունը, օրենսդիրը, դատական իշխանությունը մեկ մարդ է․ Արեգա Հովսեփյան
09:19 Առաջին անգամ չէ, որ Արման Բաբաջանյանը Նիկոլ Փաշինյանից անվճար տարածք է ստանում
10:43 Հայաստանից արտահանումը դեպի Եվրոպա աճել է 80%-ով․ Պապոյան