Արտաքին 3 տարի առաջ - 21:46 10-01-2023

Ալիևը հայտնել է, որ այս տարին Հայաստանի համար կլինի «վերջին շանսը»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2023 թվականը Հայաստանի համար կլինի վերջին շանսը։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Վերջինս նշել է, որ ակնկալում էր 2022 թվականին Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել։ «Ես անկեղծորեն հույս ունեի, որ մինչև տարեվերջ (2022թ.- խմբ.) մենք կկարողանանք խաղաղության պայմանագիր կնքել, բայց դա տեղի չունեցավ։ Ինչի՞ է սպասում Հայաստանը. Հավանաբար ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխություններ, գուցե ինչ-որ մեկը նրան ինչ-որ բան է խոստացել»,- ասել է նա:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետներին՝ Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի առաջարկը որոշ ժամանակ ևս «սեղանին կլինի»։

Ալիևի խոսքով՝ Հայաստանը չի ցանկանում սահմանազատում իրականացնել, ինչը նշանակում է, որ սահմանն անցնելու է այնտեղով, որտեղով Ադրբեջանը հարմար է համարում։ «Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն անցնում է այնտեղով, ոչ այստեղով։ Ես կարծում եմ, որ դա այստեղ է անցնում, դրա համար պատճառներ ունեմ՝ պատմական և քարտեզագրական»,- նշել է նա։

Ալիևը հիշեցրել է նաև, որ 2025 թվականին ավարտվելու է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելությունը։

«Մենք սպասում ենք, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Այս տարին Հայաստանի համար կլինի վերջին շանսը: Հետո կլինի 2024 թվականը, ապա 2025-ին կավարտվի Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը: Նրանք պետք է մի փոքր հեռու մտածեն»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա