Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:52 10-01-2023

Մասնակցե՞լ է Սեյրան Օհանյանը «Кольцо» օպերացիային. թուրքագետ Հակոբ Չակրյանի բացահայտումը

Դեռևս 1991 թվականից Հայաստանի հանդեպ թշնամական վերաբերմունք ցուցաբերող Թուրքիան հարաբերությունների կարգավորման գնում է՝ չմերժելով Ռուսաստանին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց թուրքագետ Հակոբ Չակրյանը։

Նպատակն, ըստ նրա, մեկն է․ ստիպել Հայաստանին ստորագրել Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիրն» ու Սյունիքով միջանցք բացել (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»- խմբ․)։

«Ադրբեջանն էլ բազմիցս խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ամեն անգամ ներխուժել են ու ելման կետեր չեն վերադարձել։ Եթե ներկա պահին Հայաստանն Ադրբեջանի հետ ստորագրի այդ փաստաթուղթը, ապա դա կնշանակի օրինականացնել այդ գործողություններն ու դրանց հետևանքները։ Իսկ Սյունիքում միջանցք բացել կնշանակի Հայաստանին վերածել կամազուրկ պետության՝ ելնելով Իրանի սահմանից։ Այդ երկրի համար Սյունիքն արտաքին աշխարհ դուրս գալու միակ ճանապարհն է։ Երկու կողմից Թուրքիան ու Ադրեջանն են։

Ադրբեջանն ու Վրաստանը, եթե ճնշում գործադրեն Թուրքիայի վրա՝ կստիպեն, որ նա էլ փակ սահմանը։ Այդ դեպքում պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակում կհայտնվենք»,- ասաց նա։

Չակրյանի գնահատմամբ՝ եթե Թուրքիան անկեղծ լիներ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցում, ապա ոչ թե նորմալացման գործընթաց կսկսեր, այլ դիվանագիտական հարաբերություններ կհաստատեր։

Երկու երկրներում փոխադարձաբար դեսպանատներ կբացվեին, սահմաններ բացելու հարց այլևս չէր մնա։ Դրանք ինքնստինքյան կբացվեին։ Այս տարբերակն իրենց ավելի ձեռնտու է։ Քանի որ դիվանագիտական հարաբերություններ չկան մի պատրվակ գտնում ես ու նորից փակում։ Եվ Թուրքիան այդ քայլը կանի»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետի խոսքով, հայկական կողմի հնարավորությունները շատ չեն։ Իսկ ստեղծված իրավիճակը ձեռնտու է նաև Ռուսաստանին։ «Ավելի շատ Պուտինն ու Կրեմլի ներկայացուցիչներն են խոսում այդ «Զանգեզուրի միջանցքի» մասին, քան թուրքերը։ Լավրովն ամեն ելույթում մի քանի անգամ հիշեցնում է։ Ամբողջ պատմությունն այն է, որ այդ «միջանցքի» բացման դեպքում կամազրկված Հայաստանն էլ ավելի կկառչի Ռուսաստանի պոչից՝ չնայած այն բոլոր ստորություններին, որ ռուսներն արել են։ Դեռ բոլշևիկների ժամանակ էլ են արել։ Գորբաչովն արեց «Кольцо» (Օղակ- խմբ․) գործողությունը և այլն։ Այսինքն՝ Սումգայիթում ռուս զինվորի աչքի առջև հայ աղջկան փողոցում 50 հոգով բռնաբարել են, հետո հրկիզել են, կրակի վրա են գցել, հետո երկաթե ձողերով պահել են, որ չփախչի։

Շահումյանում ռուս զինվորի աչքի առջև ադրբեջանցի հրոսակները մտել են մի տարեց կնոջ աղջկան մերկացրել են, վրան նավթ են լցրել ու այրել։ Եվ այդ զորքերի հրամանատարական կազմում էր նույն Սեյրան Օհանյան կոչեցյալ կեղտը։ Հասկանո՞ւմ եք։ Նույն «Кольцо» օպերացիան իրականացնող զորքերի հրամանատար կազմում»,-ասաց նա։

Ըստ փորձագետի՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հետ զուգահեռ խոսվում է նաև 3+3 ձևաչափի մասին։ Իր խոսքով՝ այդ քննարկումները մի փոքր դադարեցին Իրանի կողմից կտրականապես մերժվելուց հետո միայն։

«Այս 44-օրյա պատերազմում մյուս համանախագահներին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին դուրս էր վտարել Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացից։ Դա նշանակում է Հարավային Կովկասից դուրս մղել։ Այսինքն՝ վերջ տալ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքական ներկայությանը Հարավային Կովկասում։ Հիմա էլ ուզում է Զանգեզուրի միջանցքով լրիվ փակի։ Դե, հավանաբար, ծրագրեր ունի։

Ինչպես Ղարաբաղի հայկական հատվածն է վերածել ռուսական զորանոցի, նույնն էլ Զանգեզուրում է անում, որ Ուկրաինայից հետո, եթե հերթը հասնի Հարավային Կովկասից հեռանալուն՝ կարողանա հնարավորինս երկար դիմադրել»,- ասաց թուրքագետը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան