Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 15:17 09-01-2023

Վրաստանում հայկական համարանիշներով մեքենաներից 10-ից 6-ին տուգանում են. փաստաբան

Սկսել են տուգանել նաև կողային ապակիների լուսաթափանցելիության համար բավականին մեծ տուգանք են սահմանել՝ 500 լարի, այսինքն՝ այդ վերջին տեղեկատվությամբ, եթե ստատիստիկան նայենք՝ 10-ից 6-ին տուգանում են։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով վերջերս Վրաստանում հայկական համարանիշերով մեքենաների տուգանումից, ասաց ճանապարհային երթևեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը։

Խաչատուրովն ընդգծեց, որ առաջ ավելի մեղմ էին վերաբերվում գրանցված խախտումներին և նման կերպ չէին տուգանում։ «Առաջ ասում էին՝ 3 օրով ես մտնում, դուրս գալիս, ուշադրություն չեն դարձնում, չեն տուգանում, բայց հիմա տուգանում են»։

Խոսելով նկարահանման եղանակով գրանցված խախտումների տուգանքի կիրառման մեխանիզմից, Խաչատուրովն ասաց. «Հայաստանում էլ վրացական համարներով մեքենաների կատարած խախտումները վաղուց տուգանում եմ, դե զարմանալի կլիներ, որ իրենք չտուգանեին։ Հիմա համակարգի մասին․ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում մենք փոխադարձ բազաներ չունենք, փոխանակված չէ, դրա համար ստիպված այսպես է լինում, համարանիշը տեսան, տուգանեցին, ըստ երևույթին, գնում է սահման, սահմանում արդեն վճարումը անում են, նույնն էլ մեր մոտ է տեղի ունենում, այսինքն՝ իրենք մեր բազայում չկան, հնարավոր չի ընդհանուր հիմունքներով այդ կարգավորումն անել, դրա համար արվում է այս տարբերակով»։

Խաչատուրովը՝ խոսելով միակ տուգանքից, որը հնարավոր չէ ինչ-որ ձևով կիրառել, ասաց. «Վրաստանում միակ տուգանքը, որը սահման չի ուղարկվում դա քաղաքապետարանի կարմիր գծերին է վերաբերում, թե մեր մոտ, թե իրենց, դա էլ կապված է վարչական մարմինների հնարավորությունների հետ, որ հնարավորություն ունենային՝ դա էլ կանեին։ Չի գանձվում, այդպես էլ մնում է։ Մեր մոտ էլ է այդպես․ կարմիր գծերի համար ռուսական համարանիշներով մեքենաները չեն վճարում, չեն տուգանում, բայց եթե տուգանելու էլ լինեն՝ դա մնալու է օդի մեջ, որովհետև բռնագանձման մեխանիզմի հետ կապված խնդիր կա»։

«Քանի որ մնացած երթևեկության կանոնների խախտումները ոստիկանությունն է իրականացնում, նա էլ սահմանային անցակետում ներկայացուցիչ ունի դրա համար իրեն հաջողվում է այդ մեխանիզմը ներդնել և անել։ Քաղաքապետարանը այդ ռեսուրսը չունի, ենթադրում եմ, որ ոստիկանության հետ չեն համագործակցում այդ մասով դրա համար էլ խնդիր է լինում նույնն էլ Վրաստանում»,- ասաց Խաչատուրովը։

Ճշտող հարցին, թե բացի կարմիր գծերից մնացած որևէ խախտման համար սահմանված տուգանքից խուսափել հնարավոր չէ՞, Խաչատուրովն ասաց. «Նախկինում խուսափելու հնարավորություն կար, եթե դու Թիֆլիսից հետ էիր գալիս, տուգանված էիր հասնում սահման, շուտ անցնում էիր, դուրս էր գալիս այդ խախտումը, դեռ ուղարկված չէր լինում, հիմա այդ մեխանիզմը ավելի արագացված կարգով է լինում»։

Խոսելով մեր երկրում գործող կարգավորումից՝ Խաչատուրովն ասաց. «Նայեք՝ Հայաստանում ինչպես է, եթե ռուսական համարանիշով մեքենայով խախտում անես ու վաղը, մյուս օրը դուրս գաս երկրից, ստացվում է, որ այդ խախտումը սահմանակետ դեռ չի հասել, որովհետև արձանագրվում է աշխատանքային 17 օրվա ընթացքում։ Մեր մոտ հիմա հրահանգ կա դա մի փոքր արագացված անելու, բայց ըստ երևույթի դա Վրաստանում ավելի արագացված է արվում։ Այսինքն՝ մի օրում կամ մի քանի ժամվա ընթացքում է դա արվում, դրա համար էլ ասում եմ, որ ընդհանուր հիմունքներով տուգանվողներից տարբերվում են, եթե զուգահեռներ տանենք համարյա նույնն են, բայց իրենք մի քիչ ավելի խորամանկ են գտնվել»։

Խոսելով տուգանքների չվճարումից առաջացող հետևանքներից՝ Խաչատուրովն ասաց. «Վճարման հետ կապված էլ ասում են, որ չվճարես՝ չես կարող անցնել, բայց իրականում կարողանում ես անցնել, բայց հետո խնդիր ես ունենում հետ գնալու, այսինքն՝ երկրորդ անգամ, եթե այդ երկիր մեքենայով մուտք գործելու լինես՝ քեզ կթողնեն անցնես, բայց առանց մեքենայի»։

Ամենից շատ դիտված

09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
10:43 Ռամզան Կադիրովի` երթևեկության կանոնները խախտած որդուն հուշամեդալ է շնորհվել
11:05 ՌԴ-ն հրադադար է առաջարկում Կոստանտինովկայում. Մոսկվան Կիևից պատասխան է սպասում զոհվածների մարմինները հանձնելու համար
13:23 Ալիևի հանրաքվե Հայաստանում չպետք է լինի, քանի որ դա ռումբ է մեր պետականության համար. Հայրապետյան
10:58 Տղամարդը աղբամանից գտել է 162 հազար դոլար արժողությամբ բնօրինակ կտավը
12:25 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
09:08 Սահմանադրությունը մարդկանց ապրելու կանոններ է սահմանում. դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ազատ կամարտահայտմամբ. Փաշինյան
09:45 Սա հերթական ռուսական սուտն է. Զելենսկին հերքել է Կոնստանտինովկայի գրավումը և Պուտինին հրավիրել այնտեղ հանդիպման
09:38 Բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ վերջինը բախվել է ապառաժ քարերին․ կա վիրավոր
15:13 Կյանքից հեռացել է Լարիսա Փարեմուզյանը