Ներքին 3 տարի առաջ - 19:53 07-01-2023

120 հազար մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ․ Աքչամը զորակցություն է հայտնել արցախահայերին

Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Աքչամը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․

«Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապացությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ օրեր:
Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։
Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ»,- գրել է Աքչամը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում