Ներքին 2 տարի առաջ - 12:55 03-11-2023

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելել են հայրենազրկված արցախահայերին

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։

Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Տեղահանված արցախցիներին թեմապատկան կառույցներում կացարաններով ապահովմանը և սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ իրականացվում է նաև հոգեխնամ առաքելություն։

Հայոց Հայրապետն արցախահայերին պատգամեց զինվել հավատքով, հույսով և ապագայի նկատմամբ լավատեսության ոգով։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Աստծո օգնականությամբ և միասնական ջանքերով Արցախի մեր զավակները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։

Հայոց Հովվապետը և ԳՀԽ անդամները նաև հետաքրքրվեցին արցախցիների կեցության պայմաններով, նրանց կարիքներով՝ ընդգծելով, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների

Ձեզ գուցե հետաքրքրի