Արտաքին 3 տարի առաջ - 18:26 07-01-2023

Թուրքիան առաջինը ուժ չի կիրառի Հունաստանի դեմ. Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հարևան երկրին և ՆԱՏՕ-ի դաշնակից Հունաստանին կոչ է արել հրաժարվել Անկարայի դեմ Էգեյան ծովի կղզիների լարվածության և ռազմականացման քաղաքականությունից: Ելույթ ունենալով Անթալիա նահանգում՝ նա վստահեցրել է, որ Թուրքիան Հունաստանին հարվածելու ծրագրեր չի մշակում և կպատասխանի միայն հարձակման դեպքում։ Հայտնում է TRT հեռուստաալիքը։

Մենք արձակեցինք «Թայֆուն» հրթիռը՝ 561 կմ հեռահարությամբ։ Հունաստանում դա խուճապ առաջացրեց, տեղական թերթերը սկսեցին գրել, որ, ասում են, իրենք (թուրքերը- նշում է ՏԱՍՍ-ը) հարվածելու են։ Գլխավորն այն է, որ դուք մեզ հետ գործ չունեք Էգեյան ծովում։ Քանի դեռ դուք դա չեք արել, մենք ձեզ հետ գործ չենք ունենա»,- ասել է Էրդողանը։

Թուրքիան անցյալ հոկտեմբերին Սև ծովի վրայով փորձարկել է սեփական «Թայֆուն» բալիստիկ հրթիռը: Նա թիրախը խոցեցլ է 561 կմ հեռավորության վրա։ Դեկտեմբերին Էրդողանը հայտարարեց, որ «Թայֆուն»-ի հեռահարությունը նախատեսվում է հասցնել 1000 կմ-ի, և դա, ինչպես առաջին դեպքում, բացասական արձագանք առաջացրեց Աթենքում։

Թուրքիայի հռետորաբանությունը Հունաստանի նկատմամբ վերջին օրերին ավելի սուր է դարձել։ Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հունվարի 6-ին Աթենքին զգուշացրել է Անկարայի դեմ հունական իշխանությունների լարվածության քաղաքականության և Էգեյան ծովում առկա ստատուս քվոյի խախտման հետևանքների մասին։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ