Ներքին 3 տարի առաջ - 17:16 07-01-2023

Մի քանի կոպեկի համար Հայաստանի օդը սրանք բաց են պահում Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապի համար

Սուրբ Ծննդյան օրով Հայաստանի արտգործնախարարությունն ազդարարեց Թուրքիայի կողմից իբր դրական քայլի մասին, որը ներկայացվեց հերթական մանանան նիկոլական պատկերացմամբ 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Նախ թուրքական աղբյուրների տարածած լուրը, հետո արդեն հաստատեց ՀՀ դիգանագիտական գերատեսչությունը, թե Թուրքիան բացել է իր օդային գիծը բեռնափոխադրումների համար։ Ավելին՝ պաշտոնական Երեւանը ինչ-որ հույսեր է փայփայում, թե մնացյալ պայմանավորվածությունները եւս կկատարվեն։ Մնացյալն էլ անորոշ, իսկ խորքում Սյունիքին հարված հասցնող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու խոստումն է։ (Սա առանձին թեմա է, որին արդեն բազմիցս անդրադարձել ենք)։

Իսկ ինչ խոստացավ Թուրքիան, իրականում իր տնտեսությանը եւս մեկ խթան հաղորդող աննշան քայլ, որով այն ապրանքները, որոնք Հայաստան էին գալիս ուղեւորատար ինքնաթիռներով ու բեռնատարներով, կարող են բերել առանձին օդանավերով. տնտեսական չնչին միջոցների ավելացում։ Բայց այս ամենն ի գին Արցախի ու շրջափակված Արցախի։ Թուրքիայի կողմից պաշտոնապես խրախուսված եւ արտգործնախարարի շուրթերով արդարացված Լաչինի փակված միջանցքի պարագայում, ՀՀ իշխանությունները մոռանում են այդ ամենը, իրենց իսկ գովերգած հրճվանքով միջազգային հանրության առջև սպիտակեցնում նույն ագրեսիայի, նույն բլոկադայի կազմակերպիչ, ակտիվ մասնակից Թուրքիային։ Ու իրականում հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն, դրանցից մեկի ականատեսը եղանք նախօրեին։ Արցախի հարց, Արցախի իրավունքների հարց այս իշխանության համար գույություն չունի։ Կարեւորը՝ մի քանի օլիգարխների առեւտրային ախորժակներն են ու փողը։ Այդպես մի քանի կոպեկի համար, Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի օդը սրանք բաց են պահում անգամ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ինքնաթիռային կապի համար»,- գրել է Մանուկյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից