Ներքին 3 տարի առաջ - 15:17 06-01-2023

Պայթյուն Սիսիանի քաղաքային պանթեոնում․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մրազում։ Ժամը 21։40-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ավագ օպեր լիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի քաղաքային պանթեոնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և մի քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գրիգոր Ս․-ն է, ով Սիսիանի քաղաքային պանթեոնում նռնակի պայթուցիչի հետ անզգույշ է վարվել, և այն պայթել է, ինչի հետևանքով էլ Գրիգոր Ս․-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով՝ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան