Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:05 03-01-2023

Ոստիկանները ձերբակալել են Նոր Արեշում կրակոցներ արձակած տղամարդուն

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի ոստիկանները դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ծառայություն իրականացնելիս կրակոցի ձայն են լսել։ Նրանք մայրաքաղաքի Նոր Արեշի փողոցում հայտնաբերել են կրակոցներ արձակող մի տղամարդու։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պարեկներին տեսնելով՝ 48-ամյա երևանցին դադարել է կրակել և վազելով՝ մտել է տան բակ։

«Այդ ընթացքում պարեկները, հետևելով նրան, նկատել են, որ հրազենը գցել է գետնին։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նոր Արեշի 50-րդ փողոցում 48-ամյա երևանցին ձերբակալվել է։ Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու տան բակում հայտնաբերել է 16 մմ տրամաչափի առանց գործարանային համարի որսորդական հրացան և 11 փամփուշտ, որոնցից 6-ը՝ կրակված»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան