Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 13:36 23-05-2021

Ուկրաինայում բերման է ենթարկվել կրակոցներ արձակած մի իսրայելցի

Ուկրաինայում տեղի իրավապահները ձերբակալել են Իսրայելի 22-ամյա քաղաքացու: Նա կրակել է Չերկասիի շրջանի Ուման քաղաքում գտնվող իր համաքաղաքացիների վրա:

Ոստիկանության մարզային վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զինված անձը Իսրայելի 22-ամյա քաղաքացի է: Այժմ Ումանի շրջանի ոստիկանության բաժանմունքի քննիչները քրեական գործ են հարուցել խուլիգանության փաստի առթիվ:

Ինչպես պարզվել է, հյուրանոցի շենքում տղամարդկանց միջև կոնֆլիկտ է առաջացել, որը վերաճել է կրակոցների: Արդյունքում հարձակվողը վիրավորել է մեկին կրծքավանդակի շրջանում, մյուսին՝ ձեռքից:

Հետո նա անհետացել է, մինչև կժամանեին իրավապահները: Վիրավորների կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը