Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:50 03-01-2023

Թուրքական անօդաչուներ արտադրող Baykar ընկերության արտահանման ծավալն աճել է

Թուրքական անօդաչու սարքեր արտադրող Baykar ընկերության արտահանման ծավալը 2022 թվականին ավելացել է՝ հասնելով 1.18 միլիարդ դոլարի։

Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ընկերության ղեկավար, Թուրքիայի նախագահ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարը։

Հաղորդվում է, որ թուրքական ընկերությունը պայմանագրեր է կնքել 18 երկրների հետ։ Ընկերության արտադրանքը մատակարարվում է աշխարհի 27 երկրներ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ եկամուտների մեծ մասը՝ 99,3 տոկոսը, ընկերությունը ստանում է հենց արտադրանքի արտահանման հաշվին։

Հիշեցնենք, որ թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքերը լայնորոեն կիրառվեցին Արցախյան 44-օրյա պատերազմում և նպաստեցին Ադրբեջանի հաղթանակին, ինչից հետո վերջիններիս նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան