Oragir.News-ն ամփոփում է 2022 թվականի ընթացքում հայկական, ինչպես նաև համաշխարհային մարզական իրադարձությունները, հավաքականների, մարզիկների ձեռքբերումները։
Ամսեամիս ներկայացնում ենք սպորտային ամենավառ և ամենակարևոր պահերը։
ՍեպտեմբերԺիրայր Շաղոյանը պայմանագիր կնքեց Սոֆիայի ԲԿՄԱ-ի հետ։
Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի քառակի չեմպիոն։ «Սպիտակ արջը» հավասարը չուներ Բելգրադում կայացած ստուգատեսում։
Հայաստանի նկատմամբ եղավ ադրբեջանական կոպտագույն ագրեսիան։ Հարևան երկրի սանձազերծած գործողություններին անդրադարձավ Հենրիխ Մխիթարյանը՝ դատապարտելով ագրեսիան։ Խոակին Կապառոսը նույնպես անդրադարձ կատարեց՝ ասելով․ «Այս դժվարին պահին ես ևս ուղարկում եմ ձեզ իմ ամբողջ ուժը: Մենք բոլորս հայ ենք»։
Լեգենդար թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։
Կոնֆերենցիաների լիգայի 2-րդ տուրում «Փյունիկը» 2։0 հաշվով հաղթեց «Սլովանին»՝ դառնալով եվրագավաթների խմբային փուլում հաղթանակ տարած առաջին հայկական թիմը։ Հանդիպումից հետո Եղիշե Մելիքյանն ասաց․ «Այս հաղթանակը նվիրում ենք մեր զինվորներին: Տղաներ, մենք ձեզ հետ ենք: Մենք կփորձենք ինչ-որ դրական բան փոխանցել հայ ազգին: Միասնական պետք է լինենք տխության և ուրախության պահերին»։

Ըմբիշ Արսեն Հարությունյանը դաձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի շրջանակում 0։5 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտանուն։

Ազգերի լիգայի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 2։3 հաշվով պարտվեց Իռլանդիայի ընտրանուն։
Ամսվա վերջին հայտնի դարձավ, որ Խոակին Կապառոսն այլևս չի գլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։