Oragir.News-ն ամփոփում է 2022 թվականի ընթացքում հայկական, ինչպես նաև համաշխարհային մարզական իրադարձությունները, հավաքականների, մարզիկների ձեռքբերումները։
Ամսեամիս ներկայացնում ենք սպորտային ամենավառ և ամենակարևոր պահերը։
ԱպրիլՄալխաս Ամոյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն։ 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ:

«Էրեբունի» բասկետբոլային ակումբը հռչակվեց Հայաստանի չեմպիոն։
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը տոնեց հիմնադրման 30-ամյակը։

Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը Աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում հանդիպեց Լեհաստանի ընտրանու հետ։ Մեր հավաքականը զիջեց մրցակցին 0:12 հաշվով։
Մահացավ հայտնի ֆուտբոլային գործիչ, Հենրիխ Մխիթարյանի գործակից Մինո Ռայոլան։
Սպորտային-2022․հունվար
Սպորտային-2022․ փետրվար
Սպորտային-2022․ մարտ