Ներքին 3 տարի առաջ - 23:56 29-12-2022

Առեղծվածային դեպք՝ Սյունիքի մարզում․ shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Յոլյան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում ոստիկանության Գորիսի բաժնից ահազանգել են ԱԻն ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն և խնդրել, որպեսզի դեպքի վայր ժամանեն հրշեջ փրկարարները՝ դուռը բացելու համար։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գորիսի թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները բացել են տան դուռը և նշված հասցեի սենյակներից մեկում՝ թիթեղյա տարայի մեջ, ձախ կողաշրջված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի։

Ահազանգով այնուհետև ժամանել են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ՝ 66-ամյա Սուրիկ Հ-ն է։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով Գորիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են «Գորիս» ԲԿ-ի դի տեղափոխող ավտոմեքենային։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ