Մամուլ 3 տարի առաջ - 08:52 29-12-2022

Պատգամավորի ու Անվտանգություն խորհրդի քարտուղարի հակասական հայտարարությունները. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե չի կարող ասել, որ ՌԴ-ն ՀՀ-ին ուղիղ ստիպել է Միութենական պետության կազմի մեջ մտնել: Նման բան նա ասում է ի պատասխան ՀՀ Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՌԴ-ն ուղիղ ստիպում է Հայաստանին միութենական պետության մաս կազմել: Ավելին, ըստ Գրիգորյանի, այդ պարտադրանքի շրջանակներում է տեղավորվում նաև թե՛ սեպտեմբերի 13-ի ագրեսիան, թե՛ այս օրերին Արցախի շրջափակման մեջ գտնվելը:

ՀՀ ԱԺ անվտանգության ու պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը թեև նշում է՝ ՌԴ-ի հեռավար նպատակների մեջ գուցե տեսանելի նման ցանկություններ (Հայաստանը միութենական երկրի մաս դարձնելու) կան, բայց չի հաստատում Գրիգորյանի այն ասածը, թե պաշտոնական Մոսկվան ստիպում է:

Ինչ է ստացվում՝ իշխանության տարբեր էշելոնի ներկայացուցիչները ոչ միայն համակարծիք չեն, այլ նաև տեղյակ չեն, թե իրենց իսկ կողմից ղեկավարվող երկիրն արտաքին քաղաքական ինչ վեկտոր ունի: Սա մեկը մյուսից անտեղյակ լինելու, կամ, որ ավելի վատ է, միմյանց «մերժելու» մասին է վկայում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում