Ներքին 3 տարի առաջ - 19:24 28-12-2022

Գեներալ Վոլկովի և բողոքի ակցիայի մասնակիցների հանդիպումը չկայացավ

Արցախի օդանավակայանի տարածքում երեկ ակցիա իրականացրած արցախցի մեր հայրենակիցներին չի հաջողվել հանդիպել ռուս խաղաղապահական զորակազմի հրամանատար գեներա Վոլկովի հետ։ Նրա փոխարեն մեր հայրենակիցներին ընդունել է գեներալի տեղակալը։

«Մեզ ասացին՝ իբր գեներալի հետ կապ չկա, այդ պահին չեն կարողանում գտնել նրան։ Մենք էլ պահանջեցինք, որ անպայման պետք է գա, և հենց իրենց բազայի դիմաց մնացինք՝ նստացույցի։ Գիշերը մնացել ենք այնտեղ։ Արդեն այսօր՝ կեսօրին, եկել ենք Ստեփանակերտ և ԱԺ՝ պահանջելով, որ պատգամավորները ևս գան ու միանան մեր նստացույցին»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ ընթացքում արդեն Վոլկովը Ստեփանակերտում՝ Կառավարության շենքում է եղել։

«ԱԺ նախագահն ու խմբակցությունների ղեկավարները գնացել ու իր հետ հանդիպել են։ Եվ Վոլկովը փոխանցել է, որ այս պահին չի կարող հանդիպել մեզ հետ։ Իր խոսքով՝ այս պահին ինֆորմացիա պետք է ստանա, որը չունի։ Այդպես էլ կոնկրետ Վոլկովի հետ հանդիպում չի ստացվել»,- ասաց նա։

Զրույցի պահին նախաձեռնության մի քանի անդամներ գտնվում էին Արցախի Հանրապետության ԱԺ շենքում՝ իրավիճակի հնարավոր որևէ լուծում գտնելու համար։

Ավելի ուշ, սակայն, նախաձեռնության անդամները որոշել են սպասել՝ հասկանալու, թե ռուսներն ինչ գործողություններ կկարողանան ձեռնարկել՝ Բերձորի միջանցքի բացման ուղղությամբ արդյունքի հասնելու համար։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի