Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:28 27-12-2022

Կարևոր հարցերը թողած քննարկում ենք ինչ-որ երրորդական անձնավորության խոսքերը․ քաղաքագետը Բելառուսի դեսպանի հայտարարության մասին

Միութենական պետության մեջ Հայաստանի ներգրավման մասին Բելառուսի դեսպանի խոսքերին չարժե լուրջ վերաբերվել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

«Նախկինում էլ Լուկաշենկոն նման տիպի բաներ հայտարարել էր։ Ասում էր, թե Հայաստանը, միևնույն է, ճար չունի, պետք է միանա, բայց դրանք դատարկ խոսակցություններ են։ Կարծում եմ, որ անիմաստ է լուրջ քննարկում ծավալել այդ տիպի հայտարարությունների շուրջ։ Այս պահին շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք որոնց մասին պետք է մտածել, ոչ թե ինչ-որ մի երկրորդական, երրորական անձնավորության խոսքերը»,- ասաց նա։

Քաղաքագետի գնահատմամբ՝ ՀՀ այսօրվա իշխանությունները սա կարող են օգտագործել որպես առիթ՝ հայ հասարակության վրա ազդելու համար։ «Ասեն՝ տեսեք, մեզ վտանգ է սպառնում Ռուսաստանից և մենք պետք է մաքսիմալ փորձենք տարանջատվել Ռուսաստանից։ Այսինքն, սա իշխանության համար յուրօրինակ փրկօղակ է՝ իրենց իսկ ձախողումներն այդպիսի մտացածին ձախողումներով հիմնավորելու համար։

Իրականում այդպիսի ձախողումներ չկան։ Վտանգը կարող է առաջանալ այն ժամանակ, երբ Հայաստանի պետականությունն իսկապես վերանա և այդ ժամանակ արդեն ցանկացած երկիր կարող է, այսպես ասած, կլանել Հայաստանը»,- ասաց նա։

Երվանդ Բոզոյանը կոչ արեց այս պահին մտածել պետականության պահմանման ուղղութամբ անհրաժեշտ գործողությունների ուղղությամբ։ «Ստեղծված իրավիճակն առաջացել է այս անգրագետ իշխանությունների քաղաքականության արդյունքում։ Մենք միայն այդ մասին պետք է մտածենք, մնացածամեն ինչ պարզապես շեղումեն մեզ։ Սկսում ենք արհեսածին, երկրորդական խնդիներ, որպեսզի գլխավոր խնդիրը դուրս գա շրջանառությունից։ Սա է հարցը»,- ասաց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան