Ներքին 3 տարի առաջ - 21:09 25-12-2022

Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է. Թաթոյան

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքին:

«Արցախի բնիկ ժողովուրդը հայ ժողովուրդն է, մեզանից յուրաքանչյուրի անբաժան մասը:

Հայրենիքին արժանի է դառնում նա, ով չի ընկրկում դժվարությունների առաջ, գիտակցում է պատմական պատասխանատվությունն, իսկ երկրի անվտանգությունը, ժողովրդի իրավունքներն ու արժանապատվությունը չի զոհաբերում հանուն իշխանության ու պաշտոնի:

Վտանգը կդառնա կործանարար, եթե թույլ տանք մեզ համոզեն, թե անելանելի վիճակի մեջ ենք, պայքարն անիմաստ է, և մեզ շարունակեն պառակտել։

Այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ փաստեցին` վերածնված Արցախ լինելու է»,- գրել է նա։