Հանրահավաք Երևանում՝ Բերձորի միջանցքի բացման պահանջով. ՈՒՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 2 տարի առաջ - 15:43 25-12-2022
Ստեփանակերտում ընթացող հանրահավաքին զուգահեռ Երևանում տեղի է ունենում հանրահավաք` Բերձորի միջանցքի բացման պահանջով:

Մի խումբ արցախցի երիտասարդների նախաձեռնությամբ քաղաքացիները հավաքվել են Ազատության հրապարակում և իրենց աջակցությունն են հայտնում Արցախին:

Հիշեցնենք՝ այս պահին բազմահազարանոց հանրահավաք է ընթանում նաև Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` Բերձորի միջանցքը բացելու պահանջով: