Դեկտեմբերի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին հայտնում են ՔՊ ֆեյսբուքյան էջում։
«Ամփոփվել են դեկտեմբերի 17-ին կայացած Քաղաքական ժողովի արդյունքները, քննարկվել են կուսակցության արտաքին կապերի, հայաստանյան քաղաքացիական հասարակության եւ կուսակցությունների հետ աշխատանքների կազմակերպման, Գյումրի և Վայք համայնքներում ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված և այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ կուսակցության վարչության նախորդ նիստն անցկացվել էր դեկտեմբերի 6-ին։