Ուղիղ եթեր
Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Ռաֆայել Նազարյանի և Ռուբեն Նազարեթյանի հարցազրույցներին
copy image url

Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Ռաֆայել Նազարյանի և Ռուբեն Նազարեթյանի հարցազրույցներին

Սպորտ 2 տարի առաջ - 17:43 22-12-2022
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական էջերում վերջերս հրապարակված ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի ու ՀՖՖ նախագահի խորհրդական, ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հարցազրույցներում հնչեցված հայտարարություններին։

«Ես շատ եմ ափսոսում, որ պարոն Սողոմոնյանի նման անձնավորության հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչեցնում: Այս թեմայով չեմ ցանկանում ոչինչ ասել: Ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները, մանավանդ, որ գործը հասցվել է դատարան: Չնայած այդ հանգամանքին, զսպվածությունն ու հարգանքը բացակայում են ֆեդերացիայի ներկայացուցիչների մոտ: Ես ամբողջ սրտով սիրում եմ «Փյունիկն» ու ինձ համարում եմ «փյունիկցի», և դրա առաջին պատճառը հենց պարոն Սողոմոնյանն է: Մի մարդ, որը նվիրված ծառայում է հայկական ֆուտբոլին ու դրա զարգացմանը:

Շատերն ասում են, որ իմ համարձակ խոսքերը կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանի հավաքականի դռները փակվեն իմ առջև։ Սակայն դա ինձ չի կանգնեցնի ու վախեցնի արտահայտել իմ կարծիքը։ Հիմա իմ դիրքորոշումն եմ հայտնում, քանի որ բարձրաձայնվել են հարցեր, որոնք վերաբերում են իմ աշխատանքին:
Նախևառաջ, ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը փաստեց, որ Գրենիկ Պետրոսյանը մեր մոտ չի խաղում: Դա իրականությանը չի համապատասխանում: Նա «Փյունիկում» մասնակցել է 16 հանդիպման, որից 3-ը` Եվրոպայում: Գրենիկ Պետրոսյանը վերջին տեղում գտնվող թիմից եկել է Հայաստանի չեմպիոնի թիմ, որտեղ մրցակցությունը բարձր մակարդակի վրա է: Ես հնարավորին չափով նրան դրսևորվելու հնարավորություն եմ տվել, այո՜, երբեմն նաև գնացել եմ ռիսկի: Որպես մասնագետ հայտարարում եմ, որ Եվրոպայում խաղադաշտում նրա անցկացրած 30 րոպեն հավասարազոր է ԲԿՄԱ-ում 5 խաղում մեկնարկային կազմում հայտնվելուն: Նա այս 6 ամսվա ընթացքում ահռելի փորձ է ձեռք բերել` խաղալով նման մակարդակի վրա ու հանդերձարանը կիսելով չեմպիոնների հետ:

Ինչ վերաբերում է մինի ֆուտբոլի մարզչի հայտարարություններին մեծ ֆուտբոլի վերաբերյալ, որ նման բյուջե ունենալու պարագայում նա կարող էր ակումբին դուրս բերել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ, պարզապես կասեմ, որ ամպագոռգոռ հայտարարությունները ձեզ չեն կարող դարձնել բարձրակարգ կամ հաջողակ մարզիչ: Նման խոսքերը ոչ թե բնորոշում են մեզ, այլ իրենց: «Փյունիկը» Հայաստանի գործող չեմպիոնն է, որը իմ գլխավորությամբ այս տարի բարձրացրեց հայկական ակումբային ֆուտբոլի մակարդակը ու պատվով ներկայացավ եվրոպական մրցաշարերում․ սա փաստ է, ոչ թե «եթե»-ով կազմված նախադասություն: Այդ ժամանակ էլ` երբ պետք էր գործով մեզ աջակցել, մեր խաղերը հետաձգելու խնդրանքներին ընդառաջ չգնացիք: Մինչև օրս ոչ մի բացատրություն չենք լսել այս մասով, ինչո՞ւ մեր խաղերը չհետաձգեցիք»,-ասել է Մելիքյանը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն