Ներքին 3 տարի առաջ - 13:09 22-12-2022

Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի օրվա առթիվ


ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ։

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:
Այս տարիներին մենք բավական լուրջ առաջընթաց ենք գրանցել էներգետիկ ոլորտում։ Տարեսկզբին ազատականացվեց էլենկրաէներգետիկական շուկան, որը բոլորովին նոր համակարգ էր և մեծ ռիսկեր կային։ Բայց այսօր՝ տարեվերջին, վստահաբար կարող ենք արձանագրել, որ իրականացված բարեփոխումը հաջողել է։

Այս պահին արդեն իսկ երկրի ներսում սպառվող էլեկտրաէներգիայի 13.8%-ը ձեռք է բերվում ազատ շուկայում մրցակցային պայմաններում, ինչը գերազանցում է մեր բոլոր կանխատեսումները և սպասումները։ Աննախադեպ աճ է գրանցվել Վրաստանի հետ առևտրում, ինչը հնարավոր է դարձել ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային հարթակի և անհարկի համաձայնեցումների բացակայության հետևանքով։

Դեկտեմբերի մեկի դրությամբ շուրջ 400 մլն կՎտժ–ի առևտուր է տեղի ունեցել։ Այս ցուցանիշն ավելին է քան նախորդող 5 տարիները միասին վերցրած։
Այսպիսով մենք փորձում ենք կայացնել արդարացի գնագոյացման մեխանիզմները բոլորի համար։

Արդիականացվել է հայկական ԱԷԿ-ը, առաջին անգամ ատոմակայանն աշխատում է 100 տոկոս ջերմային հզորությամբ։ Մշակվում է Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման տեխնիկատնտեսկան հիմնավորումը։

Իրականացվում են բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման աշխատանքներ։ Կառուցվում են էլեկտրահաղորդման նոր գծեր, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից շուրջօրյա ապահովում է համակարգի անխափան և հուսալի աշխատանքը։

Եվ այս բոլոր աշխատանքներն իրականացվում են ձեր մասնագիտական բարձր կարողությունների շնորհիվ։ Մաղթում եմ, որ այսուհետ էլ հաջողությամբ իրականացնեք ձեր առջև դրված խնդիրները՝ նպաստելով Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացմանը, անխափան աշխատանքին»,- ասված է ուղերձում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
19:34 Արյունալի միջադեպ Կրակովի կենտրոնում. անցնող մեքենայից կրակոցներ են արձակել, կան զոհեր և վիրավորներ