Ներքին 3 տարի առաջ - 17:36 21-12-2022

Կայացել է պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով աշխատանքային խմբի հանդիպումը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի, Ֆինանսների նախարարության, Արդարադատության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:

Նախաքննական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են տվյալ նախաքննական մարմնի դեպոզիտ հաշիվներում առկա միջոցների վերաբերյալ քանակական տվյալներ, ինչպես նաև տվյալ միջոցների ծագումնաբանությունը պարզելու ուղղությամբ կատարված աշխատանքները:

ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Մհեր Մկրտչյանն աշխատանքային խմբին է ներկայացրել քրեական գործերով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասների վերականգնումը համապատասխան բյուջեներ արդյունավետ հաշվառելու վերաբերյալ առաջարկվող իրավական լուծումները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման վերաբերյալ առաջարկներն ու դրանց լուծման արդյունավետ եղանակները:

Հանդիպման արդյունքներով՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ ներկայացված առաջարկները և ընթացիկ աշխատանքները ամփոփելու և մինչև տարեվերջ ՀՀ վարչապետի աշխատակազմ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ