Մամուլ 3 տարի առաջ - 08:07 21-12-2022

Երևանի քաղաքապետարանը ամանորյա համերգների համար պայմագրեր է կնքել իր նախասիրած ընկերությունների հետ. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի քաղաքապետարանն Ամանորի եւ Սուրբ ծննդի տոների հետ կապված՝ լրացուցիչ գումար է հատկացրել նաեւ ամանորյա համերգների համար եւ իր նախասիրած ընկերությունների հետ, առանց մրցույթի՝ մեկ անձից գնման սկզբունքով պայմանագրեր է կնքել։ Դրանք անցկացվելու են 2750-ամյակի շատրվանների պուրակում։ Համերգային միջոցառումների տեխնիկական մասը հանձնարարվել է «Ֆակտորի փրոդաքշնին», եւ այս ընկերությանը դրա համար վճարվել է 115 մլն 900 հազար դրամ։ Այդ գումարով ընկերությունն այգում գեղարվեստական լուսային ձեւավորում է ապահովել, ծառերը զարդարել, ծառերից դեկորատիվ ջահեր կախել, 2 հատ «Սատանի անիվ» կարուսել տեղադրել, 8 հատ տարբեր չափերի մարդուկ- ջարդուկներ (Щелкунчик) եւ այլն։

«Ֆակտորի փրոդաքշնի» հետ պայմանագիրը քաղաքապետարանը կնքել է դեկտեմբերի 12-ին։ Իսկ նոյեմբերի 23-ին պայմանագիր է կնքել եւ նույն վայրում համերգի բովանդակային մասը պատվիրել «Արձագանք Պրո» ՍՊԸ-ին, որի համար ընկերությանը վճարել է 60 մլն դրամ։ Այդ գումարի դիմաց դեկտեմբերի 5-ից մինչեւ հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը պետք է 10 հատ համերգային միջոցառում կազմակերպի, յուրաքանչյուրը՝ առնվազն 1 ժամ տեւողությամբ, համերգներին ելույթ ունեցողների ցանկը պետք է հաստատի քաղաքապետարանը։ Պայմանագրերը կնքվել են առանց գնման մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
20:20 Փաշինյանը դատապարտել է Ֆրանսիայում Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
20:10 Սալմա Հայեկի դուստրը երազում է դերասանուհի դառնալ և չի ցանկանում ապրել հանրության ուշադրության կենտրոնում