Ներքին 3 տարի առաջ - 20:02 20-12-2022

Աշխարհը հաշվի չի նստում Ադրբեջանի անվանափոխությունների և տեսակետների հետ․ Ստյոպա Սաֆարյան

Վերջին շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող մի շարք պետություններ արձագանքել են ստեղծված իրավիճակին։ Շատ հստակ և հասցեական կոչերով ուղղված Ադրբեջանին՝ պահանջով ապահովելու Լաչինի միջանցքում հումանիտար աղետը կանխող ազատ փոխադրումները։ Այս մասին այսօր «Ֆակտոր թիվի»-ի եթերում ասաց միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով Արցախի շրջափակման մասին։

«Դժվար է ասել՝ բանաձև կընդունվի՞, թե՞ ոչ, բայց ավելի մեծ հավանականությամբ՝ այն նման կլինի Հայաստանի նկատմամբ սեպտեմբերի տասներեքին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի կապակցությամբ՝ Հայաստանի պահանջով գումարված նիստին, որտեղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դիրքորոշումներ կհայտնեն»,- ասաց քաղաքագետը։

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների հայտարարություններում էական և արժեքավոր է, որ ինստիտուցիոնալիզացվեց «Լաչինի միջանցք» հասկացությունը, որը նշանակում է աշխարհը ամենևին հաշվի չի նստում Ադրբեջանի անվանափոխությունների և տեսակետների հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից