Ներքին 3 տարի առաջ - 13:44 20-12-2022

Ով է ֆինանսների նորանշանակ նախարարը



Կենսագրություն

Աշխատանքային գործունեություն

2022թ. դեկտեմբերի 20-ից ՀՀ ֆինանսների նախարար
2021-2022թթ. ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
2020-2021թթ. Ասիական զարգացման բանկ, Ֆիլիպիններ, տնօրենների խորհուրդ, տնօրենի խորհրդական
2018-2019թթ. Վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով
2015-2020թթ. Ասիական զարգացման բանկ, հանրային ֆինանսների և ծրագրերի համակարգման անկախ փորձագետ
2009-2015թթ. «Օրանժ Արմենիա» ՓԲԸ, մեծածախ վաճառքների գծով ղեկավար և բիզնես համայնքի հետ կապերի պատասխանատու

2008թ. Աջակցություն Հայաստանում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ծրագրում ՄԶՄԿ փորձագետ
2004-2007թթ. «Ալֆա փլաս» խորհրդատվական ընկերություն, ծրագրի համակարգող
2003-2004թթ. «Լուսակաթ ԹՖ» ՓԲԸ, ֆինանսական բաժնի ղեկավար
1999-2000թթ. «Հայներարտբանկ» ՓԲԸ, կառավարչական հաշվապահության վարչության մասնագետ Կրթություն
1996-2000 թթ. Երևանի պետական համալսարան, Տնտեսագիտության ֆակուլտետ Ամուսնացած է, ունի 5 երեխա
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում

Հայտարարագիր
2021 թ-ի տարեկան հայտարարագիրը Հովհաննիսյանը ներկայացրել է 2022 թ-ի ապրիլի 16-ին։ Անշարժ գույքից նա հայտարարագրել է ամառանոց Հրազդան քաղաքում, որը ձեռք է բերել 2015 թ-ին և բնակարան Երևանի Կենտրոն համայնքում, որի սեփականատերը Ռուբեն Տերտերյանն է։ Շարժական գույքից հայտարարագրել է TOYOTA մակնիշի 2 ավտոմեքենա՝ որոնցից մեկը ձեռք է բերել 2015 թ-ին, երկրորդը՝ 2019 թ-ին, ինչպես նաև HONDA մակնիշի մոտոցիկլ, որը նա ձեռք է բերել 2012 թ-ին։

Հովհաննիսյանը հայտարարագրել է նաև 2021 թ-ին ձեռք բերած 2 կազմակերպության՝ «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը և «Ինոգեյթ ՓԲԸ»-ի բաժնետոմսերի 80 տոկոս արժեթղթերը, որոնցից մեկը 1 մլն 50 հազար դոլար արժողությամբ, մյուսը՝ 980 հազար դոլար արժողությամբ։

Միաժամանակ, տարեվերջին նա հայտարարագրել է «Էյ Սի ԷՄ Սի» ՍՊԸ-ին հանձնած 35 մլն 380 հազար դրամի փոխառությունները։ Տարեվերջին Հովհաննիսյանը բանկային հաշիվներից մեկի վրա եղել է 47 մլն դոլար 192 և մյուսի վրա 3 մլն 698,հազար դրամ, միաժամանակ նա հայտարարագրել է 8 000 դոլար կանխիկ գումար։

Հովհաննիսյանի տարեկան եկամուտը կազմել է 1 մլն 196 հազար դոլար և 5 մլն 44 հազար դրամ, որից 50 հազար դոլաը որպես նվիրատվություն ստացել է Ավետիս Մենդիկյանից, 146 հազար 397 դոլարը Ասիական Զարգացման բանկից, 1 մլն դոլարը՝ Արման Կարապետյանից ստացած փոխառություններն են, իսկ 5 մլն 44 հազար դրամը ՀՀ ֆինանսների մասին։

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ