Ներքին 3 տարի առաջ - 11:20 20-12-2022

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում. փաստաբան

Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական-քրեական հետապնդում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
Նա նաև նշել է.

«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքի համար, այն է՝ «Անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութ կամ առարկա տարածելը հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ»։

Ըստ մեղադրանքի՝ կոնկրետ արարքը դրսևորվել է ֆեյսբուքում հետևալ ստատուսը գրելով․ «Ի նշան բողոքի՝ պետք է հրապարակի տոնածառը վառել»։

Քրեական գործի (խեղկատակության) մանրամասները մի կողմ թողնելով՝ միայն նշեմ, որ գործով հայտարարվեց ավարտ, սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ո՞վ է այն անձը կամ անձանց խումբը, ում ռասայական, ազգային, էթնիկ կամ այլ հայացքներով կամ անձնական կամ եսիմինչ հատկանիշներով պայմանավորված իբրև թե գրվել է ստատուսը։

Լուրջ կասկածներ ունեմ, որ ըստ քրեական հետապնդում իրականացնող մարմնի՝ այդ անձանց խումբն ադրբեջանցիներն են»։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ