Ներքին 3 տարի առաջ - 22:25 19-12-2022

ԱՀ ԳԳԱ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ․ Արցախի տեղեկատվական շտաբ

Ի գիտություն Արցախի Հանրապետությունում սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկությունների՝ ԱՀ ԳԳԱ հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնադրամի պահեստներում առկա են սննդային հաճարի բավարար քանակությամբ պաշարներ, որը հիմնադրամը պատրաստ է տրամադրել սննդամթերքի առևտրով զբաղվող ձեռնարկություններին՝ լրացնելու ստեղծված իրավիճակով պայմանավորված վաճառքի ենթակա և բնակչության կողմից սպառվող հաճարի պակասը:

Տնտեսվարողները հաճարը կարող են ձեռք բերել կիլոգրամը 393 դրամով: Ցանկացողները կարող են դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ՝ իրենց հետ ունենալով ձեռնարկության տնօրենի անձնագրի պատճենը և ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (097) 15 15 55 հեռախոսահամարով։

ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է