Ներքին 3 տարի առաջ - 16:27 19-12-2022

Ով է նորանշանակ փոխվարչապետը

Ինչպես արդեն հայտնել էինք, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ՀՀ նախագահը հրամանագիր էր ստորագրել՝ Համբարձում Մաթևոսյանին փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին։ Վերջինս այդ պաշտոնին էր նշանակվել 2021թ․ նոյեմբերին։

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ փոխվարչապետի պաշտոնում նշանակվում է Տիգրան Խաչատրյանը՝ ազատվելով ֆինանսների նախարարի պաշտոնից։

Կենսագրական տվյալներ

Տիգրան Խաչատրյանը ծնվել է 1970թ. դեկտեմբերի 11-ին՝ Երևանում։

Կրթություն

1987-1992 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետ
1993-1996 թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, Տնտեսության կառավարում
1996 թ. - Վիեննայի միացյալ ինստիտուտ, Կիրառական շուկայական տնտեսագիտություն

Աշխատանքային գործունեություն

1995 թ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջատար մասնագետ
1995-1996 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր տնտեսագետ
1996-1998 թթ. - ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի եկամուտների բաժնի պետ
1998-1999 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հարկային քաղաքականության վարչության պետ
1999-2001 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ
2001-2006 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2006-2016 թթ. - Վալլեքս ընկերությունների խումբ, ֆինանսական տնօրեն
2008-2014 թթ. - Զարգացման հայկական գործակալության խորհրդի անդամ
2016 թ. - Համահայկական բանկ, խորհրդի անդամ
2016-2018 թթ. - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
2018 թ․ մարտ-մայիս - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ
2018 թ․ սեպտեմբեր - հոկտեմբեր- Հայ-Թեք Արմենիա ընկերության տնօրեն
2018-2019 թթ․ - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար
2019-2020 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարար
2021 թ. մարտ - հուլիս - Միջազգային Էներգետիկ կորպորացիա ՓԲԸ, Խորհրդի անդամ
2021 թ. օգոստոսի 3-ին նշանակվել է Ֆինանսների նախարար:

Այլ տվյալներ
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

Ամենից շատ դիտված

10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը
16:09 Մահացել է ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Համլետ Դադայանը
09:01 Ալեն Սիմոնյանի եղբոր «Փրայմ Կարգո»-ն «խելացի հաշվապահ» է փնտրում
16:23 Երգչուհի Մաշ Իսրայելյանը հիվանդանոցից առաջին նկարն է հրապարակել փոքրիկի հետ