ԿԳՄՍ նախարարը Երեւանի փոխքաղաքապետին ու ՀՀ բոլոր մարզպետարանների գլխավոր քարտուղարներին շրջաբերական է ուղարկել, որում ասվում է, որ դպրոցներում կարգելվեն բոլոր տեսակի ռազմահայրենասիրական պարապմունքները։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը,
Oragir.News-ի հետ զրույցում խոսելով հրահանգից, ասաց. «Դա, որքանով ես գիտեմ, վերաբերում է ՄԱԿ-ի մի գրության, որը նախարարությունից գնացել է Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ, որպեսզի ձեռնպահ մնան դպրոցից դուրս որևէ կազմակերպության հետ համագործակցությունից, որը կարող է վերաբերել ռազմական, հայրենասիրական ինչ-որ ծրագրերի»։
Մխիթարյանն ասաց, որ դա կապ չունի դպրոցում դասավանդվող ՆԶՊ առարկայի հետ, քանի որ ՆԶՊ առարկային վերաբերելու դեպքում ավելի բարձր մակարդակի որոշում պետք էր կայացվել։ «Սրան է վերաբերում, ոչ թե ՆԶՊ-ին, որը դպրոցներում ներդրված է, որովհետև այդ դեպքում ավելի բարձր մակարդակի որոշում պետք էր կայացվել։
Դրան է ամենային հավանականությամբ վերաբերում, բայց պետք է ասել, որ սա, ընդհանուր առմամբ, ներկա, գործող Կառավարության քաղաքականության ընդհանուր գծի մեջ է, որպեսզի հնարավորություն չտրվի կրթական համակարգում ազգային որևէ դաստիարակության և դրանում ընդգրկել մարդկանց, որոնք կարող են կրթական համակարգից դուրս լինել։
Մի կողմից սա դրական է այն առումով, որ կրթական համակարգը զերծ է մնում արտաքին ազգեցությունից, բայց եթե սա վերաբերում է ազգային մտածողությամբ քաղաքացու դաստիարակմանը, ապա այս առումով բացասական է, ուղղակի ճշգրիտ բովանդակությունը, քանի որ հայտնի չէ, դժվար է ասել, թե դա ինչպիսի բնույթ ունի, բայց եթե դա ինչ-որ ձև խոչնդոտելու է ազգային մտածողությամբ, ազգային արմատների հիման վրա դաստիրակությանը մեր երեխաների, ովքեր հաճակում են դպրոցներ․ դա իհարկե բացասական որոշում է»,- ասաց Մխիթարյանը։
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ մոտ ապագայում նման շրջաբերական էլ ուղարկվի ՆԶՊ առարկան առարկայական ցուցակից հանելու մասին, Մխիթարյանն ասաց. «Հիմա որևէ բան բացառել չես կարող, բայց իհարկե դա կլինի մեծագույն սխալը, որովհետև մենք հիմա մտածում ենք այնպես անել, որ ցածր տարիքից մեր երեխաները կարողանան գիտելիքներ ունենալ, համապատասխան փորձ ու հմտություններ ունենալ այդ բնագավառում, և դա արվում է հենց այդ առարկայի միջոցով։
Ընդհակառակը, ես խորհուրդ կտամ, որ այդ ՆԶՊ առարկա դասավանդողների վերապատրաստումներ անընդհատ անցկացվեն, հնարավորություն տրվի, որպեսզի նրանք բանակի հետ ուղղակի շփում ունենան, հնարավորություն ունենան ժամանակ առ ժամանակ այցելել, զինվորների հետ ժամանակ անցկացնել, այսինքն՝ անել այնպիսի բաներ, որոնք ցանկացած իրավիճակում կնպաստեն մեր երեխաների պատրաստ լինելուն»,- ասաց Մխիթարյանը։

Հարցին, թե ինչ ակնակալիքներ կարող ենք ունենալ նորանշանակ նախարարից, Մխիթարյանն աաց. «Ես մտածում եմ, որ այս նշանակմամբ պետության կողմից ավելի մեծ ուշադրություն կդարձվի, հանրակրթությանը, և ուշադրությունից դուրս կման Բարձրագույն կրթության և գիտության ոլորտը հատկապես, որովհետև այս ոլորտները առանց այն էլ մեծ ուշադրության չէին արժանացնում, և հիմա ստացվելու է այնպես, որ քանի որ նորանշանակ նախարարը ավելի շատ մասնագիտացված է և իր փորձը հանրակրթության ոլորտում է, գուցե այդտեղ շատ փոփոխություններ լինեն, բայց մնացածի համար շատ ավելի վատ կլինի։ Այնպես որ ակնկալիքները այդքան էլ դրական չեն»։