Մտավորականների արձագանքն ու մասնակցությունն այս ամենին բավարար չէ. Արսեն Գրիգորյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:48 16-12-2022
Բնականաբար, բավարար չէ մտավորականների արձագանքը, մասնակցությունը։ Եթե բավարար լիներ, մեր ժողովրդի բոլոր հատվածների մասնակցությունը ևս բավարար կլիներ և այստեղ այսօր փոքրիկ ազատ տեղ պիտի չլիներ։ Այս մասին այսօր ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ, պատասխանելով Oragir.News-ի հարցին՝ արդյոք բավարար է մտավորականների արձագանքն այս ամենին, ասաց ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը` Մրոն։

«Այնպես չէ, որ անտարբեր են, ես կարող եմ վստահ ասել՝ շփվելով մեր շատ-շատ հայրենակիցների հետ։ Ո՞ւմ չի մտահոգում, որ այսօր 120 հազար մեր հայրենակիցները պատանդ են, ո՞նց կարող է մարդուն դա չհետաքրքրել։ Այստեղ ուրիշ՝ ավելի կարևոր բան կա․ ամեն մեկը մտածում է՝ երևի ուրիշը պիտի մի բան անի։ Որևէ մեկը մյուսի փոխարեն որևէ բան չի անելու։ Ես իմ փոխարեն եմ էստեղ, ես իմ ընտանիքով ամեն տեղ եմ։ Մենք մեր ամենահասարակ մարդկային և արդարացի պահանջն ենք դնում»,- ասաց Արսեն Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված