Ներքին 3 տարի առաջ - 10:52 16-12-2022

Ժամը 15:00-ին հավաք՝ ՄԱԿ-ի գրասենյակի առջև. Արտակ Բեգլարյան

«Որոշվել է դեկտեմբերի 16-ին ժամը 15:00-ին նոր հավաք կազմակերպել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև: Ուստի, բոլորին հորդորում եմ նշված ժամին գալ այնտեղ, որ նոր ուժերով շարունակենք մեր պայքարը»,- հայտնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով դեկտեմբերի 14-ից նստացույց է անում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Նա հիշեցնում է նաև, որ դեկտեմբերի 15-ին Երևանում 7 բողոքի ակցիա է կազմակերպվել Արցախի Մարդու իրավունքների բոլոր չորս պաշտպանների, Հայաստանի Մարդու իրավունքների երկու պաշտպանների և հարյուրավոր քաղաքացիների մասնակցությամբ՝ ի զորակցություն Արցախի։

«ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների ու ԵՄ-ի և ՄԱԿ-ի գրասենյակների առջև տեղի ունեցած հավաքների ժամանակ մեր կողմից ներկայացվել են Արցախի առկա վիճակը, հումանիտար աղետի փաստերը, մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտումները, ինչպես նաև Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխավորման մոտեցումներն ու հակամարտության կարգավորման «Ճանաչում հանուն փրկության» սկզբունքը:

Մեր ելույթներով ու գրավոր դիմումներով պահանջել ենք վերացնել Արցախի շրջափակումը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից տրամադրել անվտանգության երկարաժամկետ ու կայուն երաշխիքներ:

Մեր կարևոր պահանջներից մեկն էլ այն էր, որ հիմա հրատապ անհրաժեշտություն է բացել օդային հումանիտար միջանցք Արցախի հետ: Եվ այդ պահանջի ներկայացման համար կիրառել ենք թղթե ինքնաթիռների փոքր ֆլեշ մոբ»,- գրել է Բեգլարյանը։

Ամենից շատ դիտված

23:34 Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը. ArmLur.am
10:33 Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը ուժի մեջ կմտնի միայն Իսրայելին ճանաչելու դեպքում
17:03 Չեմ կարողանում զսպել արցունքներս. «Բանակում»-ի Գոռը տաղավարում խոսել է եղբոր ողբերգական կորստի մասին
23:57 Աննախադեպ գտածո Էրեբունիում. հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար
14:24 Իշխանական բլոգերի հետ վիճաբանության մեջ մտած քաղաքացուն ազատ են արձակել․ ՔԿ
23:19 Ներքին Հանդի դիրքերում հայտնաբերվել է «Lexus» ու վարորդի մարմինը․ մահացածը Արցախյան բոլոր պատերազմների ամենաակտիվ մասնակիցներից է եղել
10:07 ՌԴ կառավարությունը քննարկում է բենզալցակայաններում վառելիքի վաճառքի սահմանափակումները վերացնելու հարցը
11:30 Վզկապի մեջ թաքցված թմրանյութեր. բանտում ձերբակալել են թմրանյութ տեղափոխող կատվին
18:14 Մի՛ ասեք ՝ 3-րդը աղջիկ լինի. Գարիկ Սաֆարյանին նյարդայնացրել են հետևորդների շնորհավորանքները
17:21 Եգիպտոսում բեռնատարի վարորդը կանխել է ընկերոջ մեքենայի շրջվելը