Ներքին 3 տարի առաջ - 22:31 15-12-2022

Մենք համակարգը արդյունավետ դարձնելու խնդիր ունենք. ՔՊ պատգամավոր

Առաջինի լրատվական ալիքում «Հարցազրույց Աննա Դանիելյանի հետ» հաղորդման հյուրը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է։ Հարցազրույցի թեման ուժային կառույցի վերափոխումներն են։

«Ուժային կառույցների վերափոխումը համընդհանուր անվտանգային փոփոխությունների շրջանակի մեջ է պետք դիտարկել, այդ թվում նաև ՆԳՆ-ի փոփոխությունները։ Իմ պատկերացմամբ ԱԱԾ-ն պետք է զբաղվի նրանով, ինչը որ նախատեսվում է անել փոփոխություններով, այսինքն արտաքին հետախուզություն, հետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և Սահմանադրական կարգի պահպանում»։

Պատգամավորի խոսքով՝ ուժային կառույցների վերափոխման արդյունքում տարանջատվելու են միայն կառույցների գործառույթները, բայց ԱԱԾ-ն և ՊՊԾ-ն շարունակելու են գտնվել վարչապետի ենթակայության տակ։

Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ իրենք համակարգը արդյունավետ դարձնելու խնդիր ունեն, ինչը փաստ է։

Պատգամավորը հայտնեց, որ յուրաքանչյուր համակարգում լիարժեք վերափոխման խնդիրներ կան։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե