Ներքին 3 տարի առաջ - 20:44 15-12-2022

Արցախում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների շրջանակում սահմանվել է վառելիքի ձեռքբերման հատուկ կարգ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև ֆիզիկական անձինք վառելիքի ձեռքբերման թույլտվություն ստանալու նպատակով թղթային կամ էլեկտրոնային եղանակով ԱՀ օպերատիվ շտաբ են ներկայացնում վառելիքի ձեռքբերման հայտ՝ նշելով վառելիքի տեսակը, քանակը, օգտագործման նպատակը և այլ անհրաժեշտ տվյալներ, որոնք ուսումնասիրվելուց հետո ԱՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվում են վառելիքի ստացման կտրոններ՝ բենզինի և դիզելային վառելքի մանրածախ վաճառքի կետերից գնում կատարելու թույլտվության վերաբերյալ:

Հաշվի առնելով վառելքի պաշարների քանակը՝ կտրոնների տրամադրման առաջնահերթությունը որոշվում է ըստ գործունեության տեսակի և անհրաժեշտության. առաջնահերթ բավարարվում են առողջապահական հիմնարկների, հատուկ ծառայությունների, հանրային տրանսպորտի, հացի և պարենային ապրանքների մատակարարման աշխատանքների անխափան կազմակերպման, հուղարկավորությունների կազմակերպման համար ներկայացված հայտերը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե