Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:45 15-12-2022

Այս էջը երբեք չի փակվելու՝ առավել ևս բարեկամության քողի ներքո․  ուսանողների երթն՝ ի աջակցություն Արցախի

Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՊՀ ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանում հանրահավաք-երթ են կազմակերպել՝ ի աջակցություն հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի։

Լրագրողների հետ զրույցում ուսանողները նշեցին, որ նրանց հավաքը քաղաքական որևէ նպատակ կամ ուղղվածություն չունի, և որ դուրս են եկել փողոց հանուն Արցախի և Հայաստանի։ Երիտասարդները ցանկանում են բարձրաձանել արցախահայության բլոկադայի հարցը, հավաքվել են ազգային գաղափարի շուրջ և պայքարելու են իրենց ուժերի ներածին չափով, որպեսզի հարցը բարձրաձայնվի բոլոր հնարավոր հարթակներում։

Միջազգային ֆակուլտետի համանուն բաժնի ուսանողուհիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր հայրենիքն այսօր կանգնած է մեծագույն աղետի առջև․ բացարձակ կապ չունի՝ որ համալսարանի, որ ֆակուլտետի կամ բաժնի ուսանող են, կարոևր է գաղափարը, որն այս պահին կարող է համախմբել բոլորին։

Oragir.News-ի հարցին՝ արդյոք կարելի է հավատալ բնապահպանների համատեղ կեցության կոչերին, ուսանողուհին ասաց․ «Չեմ կարծում, որ թշնամուն պետք է հավատալ և հույս կապել նրանց հետ։ Բացարձակ լուրջ չենք վերաբերվում նրանց կոչերին և խեղկատակությանը, որովհետև այն, ինչ այժմ կատարվում է միջանցքում, խեղկատակություն է և վայրագություն»։ Իսկ վերջում հավելեց, որ մեր պատմության այս էջը երբեք չի փակվելու՝ առավել ևս բարեկամության քողի ներքո։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան