Ներքին 3 տարի առաջ - 21:04 14-12-2022

Այս իրավիճակը կարող է երկար շարունակվել. Ռուբեն Վարդանյան

«Ազատություն» ռադիոկայանի «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն է։ Վարդանյանը խոսել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի, գազամատակարարման, Արցախի կարգավիճակի, բանակցությունների մասին։

«Մենք հասկանում ենք, որ այս իրավիճակը կարող է շատ երկար շարունակվել, և մենք ստեղծել ենք այնպիսի իրավիճակ, որը թույլ է տալիս ահագին երկար ժամանակ պահպանել կյանքի մինիմալ ստանդարտները Արցախում»։

Վարդանյանի խոսքով՝ բանակցությունները ադրբեջանցիների հետ տեղի են ունենում առանց Արցախի իշխանությունների մասնակցության. «Ռուսները մեզ տեղեկացրել են, բայց դա իրենք անում են առանց մեզ»։

Վարդանյանը ընդգծեց, որ Ադրբեջանն ուզում է Արցախը առանց արցախցիների. «Ադրբեջանցիները հույս ունեն, որ մենք այստեղից դուրս կգանք, արցախցիները կջարդվեն, կհիասթափվեն և կկորցնեն իրենց ուժն ու հավատքը դեպի ապագան և դուրս կգան»։

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Վարդանյանն ասաց, որ Ադրբեջանը մի տարբերակ ունի միայն․ պետք է բանակցել Արցախի հետ, Արցախը լինելու է անկախ, իսկ բանակցության համար Վարդանյանը նշեց, որ իր դերը կարող է շատ կարևոր լինել։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե