Արտաքին 3 տարի առաջ - 20:05 14-12-2022

Ադրբեջանի պատգամավորը սպառնում է Արցախի նկատմամբ հրթիռային հարձակում իրականացնել

Ադրբեջանում, որտեղ ահաբեկչությունը հովանավորվում է պետական մակարդակով, արդեն սպառնում են Արցախի Հանրապետության տարածքի նկատմամբ հրթիռային հարձակում իրականացնել։

Մասնավորապես Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը սպառնացել է Արցախի նկատմամբ հրթիռային հարձակում իրականացնել։ Այս մասին ադրբեջանցի պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Վերջինս պնդել է, որ Արցախում բնակվող հայերն այնտեղի հանքերը շահագործելու հարցում որոշել են փորձել Բաքվի վճռականությունը։

«Եթե այս ազդանշանը (նկատի ունի Լաչինի ճանապարհը փակելը- խմբ) չի հասնում Վարդանյանին, Արայիկին և մյուսներին, ապա նրանք պետք է իմանան, որ Բաքուն կարող է ոչնչացնել հանքը հրթիռի, կամ ռումբի միջոցով։ Ոսկու խտանյութով մեքենաները կարելի է կանգնեցնել մայրուղում և ձերբակալել»,- գրել է նա։

Նա միևնույն ժամանակ Արցախի բնակչությանը սպառնում է զրկել էլեկտրաէներգիայից ու գազից, ինչն Արցախը ստանում է Հայաստանից, սակայն մալուխնեն ու խողովակաշարերն անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով։ «Դժվար թե նրանց ձեռնտու լինի հակամարտությունը հասցնել այն աստիճանի, որ Բաքուն ստիպված կլինի օգտագործել իր ձեռքի տակ եղած ուժեղ գործիքները»,- ասել է նա։

Այս տարվա մարտին. Ադրբեջանը տևական ժամանակով դադարեցրել էր Արցախի գազմատակարարումը՝ աննախադեպ սառնամանիքների պայմաններում Արցախի 120 հազար բնակիչներին թողնելով առանց ջերմության։

Հիշեցնենք, որ այսպես կոչված ադրբեջանցի բնապահպան ակտիվիստներն արդեն երրորդ օրն է ինչ փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը։



Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի