Ներքին 3 տարի առաջ - 00:15 14-12-2022

Արցախի ճանապարհը փակ է, բայց ՊՆ-ին կլառնետ նվագող է պետք. ինչով են զբաղված կարևոր կառույցները

Արցախը ՀՀ-ին կապող ճանապարհը շուրջ մեկ օր է՝ փակ է։ Ադրբեջանցիները «բնապահպանների» անվան ներքո եկել ու հարմար տեղավորվել են։ Այն, որ մեր կարևոր կառույցները պարզապես քնած են, դա փաստ է, ինչն էլ՝ իրենք հենց իրենց «բերանով» ֆեյսբուքյան պաշտոնական էջերում հաստատեցին։

Օրինակ ՊՆ-ն, որը պետք է առաջինն արձագանքեր այդ փաստին, նստած թիթիեռ է նկարում՝ գրելով, որ օրինակ՝ ՊՆ-ին պետք են երաժիշտներ՝ հերթական անգամ չզանազանելով առաջնահերթը երկրորդականից կամ, գուցե, գիտակցաբար անելով։

Իսկ Առողջապահության նախախարությունն իր հերթին է կտրված իրականությունից՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ, օրինակ, Արցախից հնարավոր չէ հիվանդներ բերել ՀՀ տարածք, քննարկումներ է անում փոխնախարարի հետ միասին անկարևոր թեմայի շուրջ։

Սա է մեր իշխանության իրականա դեմքը, երբ կարևոր երկու ռազմավարական նշանակություն ունեցող կառուցները մատնված են լինում անգործության՝ չզանազանելով առաջնայինը երկրորդականից, անցնելով բոլոր կարմիր գծերը, չհարգելով մարդկանց զգացմունքներն ու խուճապը, որը կախված է օդում....

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին