Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ
copy image url

Սյունիքի մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ներքին 2 տարի առաջ - 19:55 13-12-2022
Հայաստան-Արցախ ավտոճանապարհի փակ լինելու հետևանքով ուղևորների համար առաջացող խնդիրների լուծման աշխատանքը համակարգելու նպատակով Սյունիքի մարզպետի որոշմամբ մարզպետարանում ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Այս մասին հաղորդում է մարզպետարանը:

«Ճանապարհին մնացած ուղևորներն ու վարորդները առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ու հրատապ հարցերի դեպքում կարող են զանգահարել մարզպետարանում շուրջօրյա գործող թեժ գծի հեռախոսահամարով՝ 093 25 08 08»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված