Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:06 13-12-2022

Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո բոլոր ջանքերը գործադրեց՝ խաղաղության վերականգնմանը աջակցելու համար

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից վերջին 30 տարիների ընթացքում ձեռնարկված քայլերը նպաստել են Արցախյան 44-օրյա պատերզմում այդ երկրի հաղթանակին։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, Չավուշօղլուն այս մասին ասել է Թուրքիայի մեջլիսում իր ունեցած ելույթում։

Չավուշօղլուն շեշտել է, որ 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան բոլոր ջանքերը գործադրել է՝ տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը աջակցելու համար։ Վերջինիս խոսքով՝ իրենք հպարտ են ադրբեջանցիների եղբայրների կատարած քայլերով, ովքեր գյուղատնտեսության ոլորտում նախագծերի իրականացման համար ստեղծել են բոլոր պայմանները, ինչպես նաև Արցախի օկուպացված շրջաններում ավտոճանապարհներ և օդանավակայաններ են կառուցել։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Անկարան դիվանագիտական ​​ջանքեր է գործադրում և տրանսպորտի ոլորտում մեծացնում է ներդրումները՝ Մեծ Մետաքսի ճանապարհի վերականգնման համար։

«Թուրքիայի և Ադրբեջանի եռակողմ ձևաչափով հանդիպումները Ուզբեկստանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի հետ դրական արդյունքներ են տալիս։ Վաղը ես էներգետիկայի և տրանսպորտի նախարարների հետ միասին կմեկնեմ Թուրքմենբաշի՝ մասնակցելու Ադրբեջանի և Թուրքմենստանի ներկայացուցիչների հետ եռակողմ հանդիպմանը»,- ասել է նա։

Վերջինս հավելել է նաև, որ Թուրքիայի ջանքերն՝ ուղղված Թյուրքական պետությունների կազմակերպության զարգացմանը, նույնպես դրական արդյունքներ են տալիս, և ինչի վառ ապացույցը նախորդ ամիս Սամարղանդում կայացած գագաթաժողովն է։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
17:42 Երևանում հրկիզել են հայտնի ԱՁ-ի տնօրենի Mercedes-ը՝ պատճառվել է խոշոր չափի վնաս