Ներքին 3 տարի առաջ - 14:49 13-12-2022

ՀՀ առողջապահության նախարարությունը և բժիշկները անմիջական կապի մեջ են Արցախի գործընկերների հետ․ Հռիփսիմե Խաչատրյան

ՀՀ առողջապահության նախարարությունը և բժիշկները անմիջական կապի մեջ են թե՛ Արցախի առողջապահության նախարարության, թե՛ Ստեփանակերտի բժշկական կենտրոնի բժիշկների հետ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն՝ անդրադառնալով Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանի հայտրարարությանը, թե կենտրոնի մի շարք բուժառուներ գտնվում են ծայրահեղ ծանր և ծանր վիճակում:

Նա նշել էր, որ ցուցում կա նրանց բուժումը և հետազոտությունները շարունակել Երևանում, սակայն շրջափակման հետևանքով նրանց տեղափոխումը Հայաստանի քաղաքային հիվանդանոցներ դարձել է անհնար: Նրանց կյանքին վտանգ է սպառնում:

Խաչատրյանն ասաց, որ իրենց մասնագետները աշխատում են միասին՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Հարցին, թե հնարավո՞ր է ուղղաթիռներ ուղարկվեն հիվանդներին տեղափոխելու համար՝ նա պատասխանեց, որ լուծումների մասին խոսել այս պահին չի կարող։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե