Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:07 29-08-2025

Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ կասկածվող հյուպատոսը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ. Factor.am

Այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ ձերբակալվել է Ավստրիայում հյուպատոս նշանակված Աշխեն Ալեքսանյանը մոտ երկու ամիս առաջ Հայաստան վերադառնալիս՝ «Զվարթնոց» օդանավակայանում՝ Ադրբեջանի օգտին լրտեսություն անելու կասկածանքով։ Երիտասարդ կնոջ մոտ փաստաթղթեր են հայտնաբերել եւ կասկածել Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ։

Դրանից հետո ԱԱԾ-ն մի ամբողջ օր խուզարկություն է իրականացրել ԱԳՆ շենքում` համակարգիչներն են ուսումնասիրվել, փաստաթղթեր են զննվել։

Factor.am-ը գրում է, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԱԾ-ն Արտաքին գործերի նախարարությունում հայտնաբերել է պաշտոնյայի, որը կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել կարեւոր տեղեկություններ։

Լրատվամիջոցին որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորապես, տվյալ պաշտոնյան Աշխեն Ալեքսանյանն է։ Նա եղել է առանցքային վարչությունների աշխատակից, հասանելիություն է ունեցել կարևոր տեղեկությունների։ Սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ։

ԱԱԾ-ն նրան հայտնաբերել և ձերբակալել է ավելի քան մեկ ամիս առաջ։ Մեզ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է «Զվարթնոց» օդանավակայանից՝ Վիեննա գործուղման ժամանակ։ Factor.am-ին հայտնի է դարձել, որ Աշխեն Ալեքսանյանը հարցաքննության ժամանակ նշել է, որ ադրբեջանական կողմից գումար է վերցրել և չի գործել միայնակ։ Առայժմ անհայտ է, թե ովքեր են նրան աջակցել և ինչ պաշտոններ ունեն ԱԳՆ-ում։

Հաղորդվում է, որ ԱԱԾ-ն առգրավել է ԱԳՆ որոշ աշխատակիցների համակարգիչներ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել